Ծանոթագրություն – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Իջևանի շրջանը: Զուգահեռաբար, մենք ներկայացնում ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների:
Ներկայացնում ենք բոլոր 19 գյուղերը ըստ բնակչության քանակի.
1. Սևքար 1.019 հոգի
2. Աչաջուր 889 հոգի
3. Կոթի գյուղ/Կոթի 777 հոգի
4. Սռի գյուղ/Սարիգյուղ 450 հոգի
5. Իջևան 440 հոգի
6. Ղողշողթան/Ոսկևան 354 հոգի
7. Ուզունթալա/Այգեհովիտ 345 հոգի
8. Աղդան/Ակնաղբյուր 327 հոգի
9. Ջողազ/Բերքաբեր 312 հոգի
10. Դոստլու/Բարեկամավան 302 հոգի
11. Լալի գյուղ/Վազաշեն 237 հոգի
12. Խաշթառակ 214 հոգի
13. Ոսկեպար 179 հոգի
14. Կունեն/Կիրանց 171 հոգի
15. Մելիք գյուղ/Ծաղկավան 168 հոգի
16. Բաղանիս 134 հոգի
17. Թալա/Գետահովիտ 118 հոգի
18. Խավարաձոր/Լուսաձոր 105 հոգի
19. Ռևազլու/Դիտավան 51 հոգի
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ ԱՆդրանիկ Քեշիշյանի
Դիտել նաև՝
«1936 թվականը՝ Մեծ տեռորի սկիզբը Խորհրդային Հայաստանում». ԱՆԻ կենտրոնի քննարկումը