Ծանոթագրություն – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Ալավերդու (Ալլահվերդի) շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների:
1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Լոռու մարզի Ալավերդու շրջանում եղել է բնակեցված 16 գյուղ 4.377 ընդհանուր բնակչությամբ, որից 4.326-ը՝ հայ, 11-ը՝ իսլամ, 40-ը՝ այլ:
Ներկայացնում ենք բոլոր 16 գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել հայ, իսլամ և այլ ազգաբնակչության քանակը.
1. Ալլահվերդի 24 հոգի, բոլորը՝ հայ
2. Ախթալա 20 հոգի, 3-ը՝ հայ, 17-ը՝ այլ
3. Այգեհատ 88 հոգի, բոլորը՝ հայ
4. Արդվի 37 հոգի, բոլորը՝ հայ
5. Արճիս 178 հոգի, բոլորը՝ հայ
6. Բարանա, այսօր՝ Նոյեմբերյան 294 հոգի, բոլորը՝ հայ
7. Բենդիկ 23 հոգի, բոլորը՝ այլ
8. Լամբալու 11 հոգի, բոլորը՝ իսլամ
9. Դսեղ 473 հոգի, բոլորը՝ հայ
10. Ծաթեր 90 հոգի, բոլորը՝ հայ
11. Կողբ 592 հոգի, բոլորը՝ հայ
12. Ղալաչա 1.078 հոգի, բոլորը՝ հայ
13. Մարց 197 հոգի, բոլորը՝ հայ
14. Շնող 538 հոգի, բոլորը՝ հայ
15. Ուզունլար 691 հոգի, բոլորը՝ հայ
16. Քյորփլու վերին 43 հոգի, բոլորը՝ հայ
Այսպիսով, 1831 թվականին Ալավերդու շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Ղալաչան, այսօրվա Բերդավանը: Մեծությամբ երկրորդը եղել է Ուզունլարը, այսօրվա Օձունը, երրորդը՝ Կողբը: Իսլամներով բնակցեված միակ գյուղը՝ ընդամենը 11 հոգի, եղել է Լամբալուն, այսօրվա Բագրատաշենը: Այլ կատեգորիայի տակ դասակարգվածները հավանաբար եղել են հույներ:
Մինչև 1937 թվականը այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերի մի մասը եղել է Ալավերդու, մյուս մասը՝ Իջևանի շրջանի կազմում:
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Լուսանկարում՝ Ալավերդին, լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի
Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Դիտել նաև՝