Մեծ Մասրիկ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վարդենիսի շրջան, Գեղարքունիք

3635

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղը, որ խորհրդային և նախախորհրդային տարիներին կրել է Մեծ Մազրա անունը, եղել է հայ-ադրբեջանական խառը բնակավայրերից:

Մեծ Մասրիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևելյան հատվածում, Մասրիկ գետի ափերին և համանուն դաշտավայրում:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Մեծ Մասրիկում հայ բնակչությունը հաստատվել է 1916-1919 թվականների շրջանում, հավանաբար այն բանից հետո, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը:

1916-ին գյուղն ուներ 1792 բնակիչ, 1919-ին 220 հոգի, բոլորը հայեր, իսկ 1922-ին՝ գրեթե հավասար չափով հայ և մուսուլման բնակչություն: Սա կարող է նշանակել, որ ՀՀ հիմնադրումով մուսուլմանները հեռացել են Մեծ Մասրիկից, իսկ 1922-ին, երբ Հայաստանը խորհրդայնացվել էր, նրանք վերադարձել են: Հայտնի է, որ Ալեքսանդր Մյասնիկյանի Հայաստան գալով վերադարձան հեռացած մի քանի տասնյակ հազար մուսուլմաններ:

Մեծ Մասրիկ գյուղը ըստ հաշվառումների և մարդահամարների ունեցել է հետևյալ բնակչությունը.

1831 թվական – 293 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 956 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 1379 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 1652 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական – 1842 հոգի,

1914 թվական – 1970 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1914 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1972 հոգի,

1919 թվական – 220 հոգի, բոլորը՝ հայեր,

1922 թվական – 1133 հոգի, որից 572-ը՝ թրքո-թաթար, 561-ը՝ հայ,

1926 թվական – 1232 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 594-ը՝ թուրք, 638-ը՝ հայ,

1931 թվական – 2066 հոգի, որից 867-ը՝ թուրքական խումբ, 1199-ը՝ հայ:

1988 թվականի աշնանը բոլոր ադրբեջանցիները հեռացան գյուղից: Այստեղ հաստատվեցին հայեր Ադրբեջանից:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝