Փամբակ գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Սևանի ավազան, Գեղարքունիք

3766

Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին:

Մաս է կազմում խոշորացված Գեղամասար համայնքի, որի կենտրոնը Սոթք գյուղն է: Գեղամասար համայնքը ներառում է Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ և Փոքր Մասրիկ գյուղերը:

Նախկինում Փամբակը ունեցել է նաև Ղուշչի դարաս անունը:

Խորհրդային տարիներին Փամբակի գյուղական խորհրդի մեջ ներառվել են նաև հարևան Բաբաջան, այսօր Ծափաթաղ, և Դարա, այսօր՝ Դարանակ գյուղերը:

Փամբակ գյուղում բնակչության և թվաքանակի մասին առաջին տեղեկությունը հանդիպում է 1873 թվականին:1873-ից մինչև 1988 թվականը գյուղում բնակվել են թաթարներ, այն է՝ ադրբեջանցիներ: Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են հայեր Ադրբեջանից:

Փամբակ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 166 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 237 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 283 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական – 352 հոգի,

1914 թվական – 392 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 367 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 331 հոգի,

1919 թվական – 398 հոգի,

1922 թվական – 390 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 349 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – 512 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝