Ծափաթաղ գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Վարդենիսի շրջան, Գեղարքունիք

4065

Ծափաթաղ գյուղը գտնվում է Սևանի ավազանում, լճի արևելյան ափին, մտնում է Գեղարքունիքի մարզի խոշորացված Շողակաթ համայնքի կազմ:

Այս գյուղում բնակիչների հստակ թվի մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 1873-ին: Այդ ժամանակ գյուղն ուներ Բաբաջան անունը: 1978-ից մինչև 1991 թվականը գյուղը կրել է Կըզըլքենդ անունը:

1873-ից մինչև 1988 թվականը գյուղում բնակվել են թաթարներ, այն է՝ ադրբեջանցիներ: Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են հայեր Ադրբեջանից:

Թուֆենկյանը Ծափաթաղում տարիներ առաջ կառուցել է հարմարավետ հյուրանոց:

Ծափաթաղից մի քանի հարյուր մետր հարավ հոսում է Շամփուր գետակը, որը սկիզբ է առնում Սևանի լեռների արևմտյան լանջերից և թափվում լիճ: Երկարությունը 8 կիլոմետր է:

Ծափաթաղ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 107 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 173 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 244 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ, 

1908 թվական – 259 հոգի,

1914 թվական – 265 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 270 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 290 հոգի,

1919 թվական – 265 հոգի,

1922 թվական – 309 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 345 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – 373 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝