Աշխարհի բնակչության թիվը մոտենում է 8 միլիարդին: 2022 թվականի փետրվարի 12-ի դրությամբ, մոլորակի բնակչության թիվը 7 միլիարդ 926 միլիոն 737 հազար է:
Աշխարհում կա միայն երկու պետություն, որտեղ բնակչության թիվը անցնում է 1 միլիարդից՝ Չինաստանն ու Հնդկաստանը:
300 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մեկ երկիր կա՝ Միացյալ Նահանգները:
200 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրներն են Ինդոնեզիան, Պակիստանը, Բրազիլիան և Նիգերիան:
100 միլիոնից ավելի բնակչություն ունեն Բանգլադեշը, Ռուսաստանը, Մեքսիկան, Ճապոնիան, Եթովպիան, Ֆիլիպինները և Եգիպտոսը:
Աշխարհի երկրների ցուցակը՝ բնակչության թվաքանակով, 2020 թվականի տվյալներով.
- Չինաստան – 1 միլիարդ 448 միլիոն 324 հազար
- Հնդկաստան – 1 միլիարդ 402 միլիոն 334 հազար
- ԱՄՆ – 334,171,000
- Ինդոնեզիա – 278,291,000
- Պակիստան – 228,097,000
- Բրազիլիա – 215,032,000
- Նիգերիա – 214,822,000
- Բանգլադեշ – 167,391,000
- Ռուսաստան – 146,035,000
- Մեքսիկա – 131,165,000
- Ճապոնիա – 125,856,000
- Եթովպիա – 119,803,000
- Ֆիլիպիններ – 111,999,000
- Եգիպտոս – 105,573,000:
100 միլիոնին մոտ են Վիետնամը և Կոնգոն՝ համապատասխանաբար 98,777,000 և Կոնգոն՝ 94,246,000:
17-րդ տեղում Թուրքիան է՝ 85,836,000, 18-րդում՝ Իրանը՝ 85,774,000, 19-րդում՝ Գերմանիան՝ 84,219,000 և 20-րդը՝ Թայլանդը՝ 70,084,000:
Լուսանկարում՝ տեսարան Պեկինից
https://www.aniarc.am/2022/02/12/shops-dovegh-vodka-dry-fruit-2022/