Հրանտ Դինքը դարձել էր թե՛ թուրք, թե՛ հայ ազգայնամոլների ատելության թիրախը, մինչև որ չնահատակվեց թուրք ոճրագործի ձեռքով

1125

«…Հրանտ Դինքի՝ արժանապատիվ ու խիզախ մի անձի տխուր օրինակը, ով իր սկզբունքներին հավատարիմ լինելու պատճառով դարձել էր թե՛ թուրք, թե՛ հայ ազգայնամոլների ատելության թիրախը, մինչև որ չնահատակվեց թուրք ոճրագործի ձեռքով և չհերոսացվեց ու ձոների չարժանացավ իր իսկ նախկին հայ քննադատների կողմից։ Ես անուններ չեմ տալիս, դուք շատ լավ գիտեք` ում մասին է խոսքը: Այդպիսիք կային և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:

Հիմա նույն այն մարդիկ, որոնք Դինքին համարում էին թուրք, թուրքասեր, ազգի դավաճան, դարձրել են ազգի հերոս: Ինչո՞ւ: Որովհետև թուրքի ձեռքից է սպանվել: Եվ այդ մարդկանց սրտին յուղ է իջել, որ հաստատվել է իրենց «թուրքը մնում է թուրք» կարգախոսը: Բա թուրքը էլ ի՞նչ պիտի մնա: Թուրքը պիտի մնա թուրք, հայը պիտի մնա հայ, ֆրանսիացին պիտի մնա ֆրանսիացի»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 01.03.2015թ