Վերջին 27 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է 3 միլիարդ դոլարից ավելի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել մոտ 50 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ ավելի քան 60 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում Վրաստանի տարածքով, քանի որ Անկարան շարունակում է շրջափակման տակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը:
Ամենից շատ Հայաստանից Թուրքիա արտահանում եղել է 1997 թվականին՝ ավելի քան 7 միլիոն դոլար, հակառակ ուղղությամբ՝ 2018-ին՝ գրեթե 253 միլիոն դոլար և 2008-ին՝ ավելի քան 268 միլիոն դոլար:
Ներկայացնում ենք Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը (ԱՄՆ դոլարով) 1995-2021 թվականներին, որը վերցրել են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրերից:
Տարեթիվ Արտահանում Ներմուծում
2021 360.900 64.864.400
2020 500.700 231.489.700
2019 2.223.900 268.008.500
2018 2.527.700 252.642.100
2017 913.300 222.920.800
2016 504.900 163.648.200
2015 1.497.800 136.958.200
2014 1.494.300 232.355.400
2013 1.595.600 210.702.200
2012 927.800 213.468.300
2011 1.049.400 240.248.200
2010 1.291.300 210.381.200
2009 1.197.500 177.648.800
2008 1.850.900 268.187.300
2007 3.033.000 130.631.300
2006 2.370.500 95.422.900
2005 2.473.400 66.928.000
2004 2.021.200 44.804.700
2003 1.154.700 40.886.700
2002 1.435.800 38.232.000
2001 1.130.000 33.755.900
2000 1.527.900 40.462.400
1999 1.128.500 40.152.200
1998 2.987.500 56.779.800
1997 7.152.700 38.395.900
1996 6.031,200 6.254.500
1995 2.598.300 2.589.500