Խաղողի օղի․ «Դովեղ. սահմանի ուժը»

542

«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը 2021-ին արտադրել է խաղողի օղի՝ 53.5 աստիճան թնդության։

Խաղողը գնվել է բացառապես Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ գյուղացիների կողմից մշակվող այգիներից, Նոյեմբերյան համայքնում, 2021 թվականին:

Այս տարի՝ 2022-ի գարնանը, «Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը պատրաստվում է նախապես խաղողի գնման պայմանագրեր կնքել այն գյուղացիների հետ, որոնց խաղողի այգիները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին:

Նախորդ տարի արտադրած մեր օղիները, այդ թվում՝ խաղողի օղին, կարող եք ձեռք բերել Երևանի և Գավառի ԿՐՊԱԿ սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև՝ անմիջապես արտադրողից: