Ռինդ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին․ Եղեգնաձորի շրջան

838

Ռինդ գյուղի բնակչությունը, ըստ մարզպետարանի տվյալների, այսօր կազմում է 1540 հոգի։ Գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 25 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1300 մետր բարձրության վրա, սահմանակից է Ելփին, Չիվա, Արենի, Աղավնաձոր, Հորս,Թառաթումբ համայնքներին։ Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։ Հանդիպում է նաև Ռեյթա անունով։

Ռինդ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ, 

1873 թվական – 228 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 351 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 426 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ, 

1904 թվական – 460 հոգի, 

1914 թվական – 460 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 506 հոգի,

1916 թվական – 627 հոգի,

1919 թվական – 896 հոգի,

1922 թվական – 717 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 776 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 775-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 914 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ և դիտել նաև՝