Անտառափեշի մրգերի և հատապտուղների տնական մուրաբաներ, հոնի չիր ու բնական մեղր՝ «Դովեղ. սահմանի ուժը»

1465

Այսօրվանից՝ 2021թ նոյեմբերի 10-ից, Երևանի ԿՐՊԱԿ սուպերմարկետների ցանցում, վաճառքի է դուրս եկել «Դովեղ. սահմանի ուժը» անվանումով բնական մեղրի և տնական մուրաբաների լայն տեսականին:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի անտառափեշի մրգերից ու հատապտուղներից արտադրել է 10 տեսակի տնական մուրաբաներ՝

ընկույզ,

հոն,

սերկևիլ,

դեղձ,

թուզ,

ազնվամորի,

մոշ,

սպիտակ կեռաս, ինչպես նաև՝

հոնի չիր:

Մուրաբաները պատրաստվում են տնական, ավանդական եղանակով:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայքնի մաս կազմող Դովեղ գյուղում:

Մուրաբաների դիզայնը իրականացրել է Դավիթ Վարդանյանը: