Ագարակաձոր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին․ Եղեգնաձորի շրջան

2650

Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղը, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 1400 բնակիչ։ Գտնվում է Եղեգնաձորի շրջանում, Արփա գետի ձախ ափին, ծովի մակարդակից շուրջ 1100 մետր, Եղեգնաձոր քաղաքից 3 կմ հարավ, Երևան քաղաքից 119 կմ  հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, թեպետ հիշատակվում է նաև 12-13-րդ դարերի մասին։ Նախկինում ունեցել է Այար, Ագյար անվանումները։ Ագարակաձոր է վերանվանվել է 1946 թվականին։

Ագարակաձորի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 216 հոգի, որից 186-ը՝ հայ, 30-ը՝ իսլամ,

1873 թվական – 273 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 257 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 346 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 323-ը՝ հայ, 23-ը՝ իսլամ,

1904 թվական – 482 հոգի, 

1914 թվական – 382 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 530 հոգի,

1916 թվական – 304 հոգի,

1919 թվական – 350 հոգի,

1922 թվական – 241 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 277 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 274-ը՝ հայ, 3-ը՝ թուրք,

1931 թվական – 335 հոգի, բոլորը՝ հայ:

Ագարակաձորը պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը, Տարասայիճ Օրբելյանը (13-րդ դար) կառուցել է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ Այժմ այդ կամրջի միջոցով են Եղեգնաձոր քաղաքի հետ կապ հաստատում Արփա գետի ձախափնյա շատ գյուղեր։ Ագարակաձորի բնակչությունը, ըստ Վայոց Ձորի մարզպետարանի, ներգաղթել է 1826-1828 թթ ռուս-պարսկական պատերազմի տարիներին Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից, ինչպես նաև Մակուից։

Տեքստը և լուսանակրը՝  Թաթուլ Հակոբյան

Կարդալ և դիտել նաև՝