Ելփին գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին․ Եղեգնաձորի շրջան

1243

Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի հարավարևմտյան մասում՝ Ելփին գետի ափին, մարզկենտրոնից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք,  մայրաքաղաք Երևանից` 97 կմ հեռավորության վրա։ Սահմանակից է Արարատի մարզի Զանգակատուն և Վայոց Ձորի Չիվա և Ռինդ գյուղերին։

Ելփին գյուղի բնակչությունը, համաձայն Վայոց Ձորի մարզպետարանի տվյալների, այսօր շուրջ 1300 է։ Ելփինը վերաբնակեցվել է 1828թ. ռուս-պարսկական պատերազմից հետո, պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Բրադես գյուղից տեղափոխված հայերով։

Ելփինի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 135 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 408 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 604 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 708 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ, 

1904 թվական – 715 հոգի, 

1914 թվական – 715 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 786 հոգի,

1916 թվական – 816 հոգի,

1919 թվական – 300 հոգի,

1922 թվական – 582 հոգի, որից 570-ը՝ հայ, 11-ը՝ թուրք, 1-ը՝ այլ,

1926 թվական – 1580 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1547-ը՝ հայ, 21-ը՝ թուրք, 12-ը՝ այլ,

1931 թվական – 789 հոգի, որից 780-ը՝ հայ, 9-ը՝ թուրքական խումբ:

Խորհրդային մարդահամարների տվյալներով՝ Ելփինն ունեցել է․

1939 թվական – 1046 հոգի,

1959 թվական – 1147 հոգի,

1970 թվական – 1296 հոգի,

1979 թվական – 1209 հոգի։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝