Կարմիր, դեղին ու սև սալորի օղի՝ «Դովեղ. սահմանի ուժը»

1557
Սալորը հարյուրամյակներ օգտագործվել է որպես սնունդ և բալասան՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։ Ամիրդովլաթ Ամասիացին 15-րդ դարում իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում գրում է սալորի բուժիչ հատկությունների մասին: Թարմ սալորը հարուստ է շաքարով (կախված սալորի տեսակից՝ 6-14%) պարունակում է օրգանական թթուներ, վիտամիններ՝ E, C, P, B, կալիումի միացություններ։

Ինչպես ստանալ լավագույն օղին

Եթե ուզում եք ստանալ որակյալ կարմիր, դեղին և սև սալորի օղի, ապա պետք է սպասեք մինչև հոկտեմբեր, երբ բերքը ամբողջովին հասունանա և թափվի ծառերի տակ: Ինչքան երկար է մնում բերքը ծառերի վրա, այնքան այն դառնում է քաղցր: Եթե բերքը շուտ եք հավաքել, ապա պետք է թողնել այն հասունանա, որից հետո կարող եք լցնել տակառի մեջ, որպեսզի սկսի եփելու շրջանը:

Սալորի լավագույն օղին ստացվում է այն դեպքում, եթե մինչև տակառը լցնելը այն հատ-հատ կորիզահանվում է:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի արտադրել է կարմիր, դեղին և սև սալորի օղի: Սպիրտի պարունակությունը 53.5 տոկոս է:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2021-ին արտադրել է 17 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության:

Այն կարող եք ձեռք բերել հետևյալ հասցեներում՝

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի