Եղեգնաձորի բնակչությունը 1831-1931 թվականներին

605

Եղեգնաձոր քաղաքը՝ Վայոց Ձորի մարզկենտրոնը, տարածվում է Արփա գետի Սրկողք վտակի աջ և ձախ ափերին, հյուսիսում ձուլվում է Գլաձոր և Վերնաշեն գյուղերի հետ։ Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը, Արցախը և Իրանը Երևանի հետ կապող մայրուղին։ Հեռավորությունը Երևանից 119 կմ է, գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր միջին բարձրության վրա։

Եղեգնաձորի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 332 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 799 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 1034 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 1301 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1295-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ, 3-ը՝ այլ,

1904 թվական – 1371 հոգի, 

1914 թվական – 1371 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1497 հոգի,

1916 թվական – 1453 հոգի,

1919 թվական – 1680 հոգի,

1922 թվական – 1370 հոգի, որից 1359-ը՝ հայ, 11-ը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 1580 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1547-ը՝ հայ, 21-ը՝ թուրք, 12-ը՝ այլ,

1931 թվական – 1805 հոգի, որից 1794-ը՝ հայ, 6-ը՝ ռուս, 5-ը՝ թուրքական խումբ:

Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Ըստ պատմական աղբյուրների, Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Սխտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, իսկ 19-րդ դարի սկզբներից Քեշիշքենդ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։ 1935-ին Քեշիշքենդը վերանվանվեց Միկոյան՝ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։ 1958թ-ի դեկտեմբերի 6-ի Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել է Եղեգնաձոր։ 1996-ին Եղեգնաձորի և Վայքի շրջանները միավորվել են և դարձել մարզ` Վայոց ձոր անվանումով, իսկ ավանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/05/02/eghegnadzor-villages-1831-korkotian/