Լորասարի բնակչությունը 1886-1989 թվերին. անմարդաբնակ գյուղ Արփի լճի հյուսիսում

2790

Լորասարը անմարդաբնակ գյուղ է Շիրակի մարզի Ախուրյանի շրջանում: Գտնվում է Ծաղկուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիսային կողմում։

Լորասարը Աշոցքի սարավանդում է, Եղնախաղի լեռնաշղթայի ստորոտում` ծովի մակարդակից շուրջ 2100 մետր բարձրության վրա:

Նախկինում Լորասարը մտնում էր Ծաղկուտ համայնքի կազմ, այսօր Ծաղկուտի և մի շարք այլ հարևան գյուղերի հետ մաս է կազմում Արփի համայնքի, որին մաս են կազմում նաև Բերդաշենը, Ալվարը, ԱղվորիկըԱրավետը, Արդենիսը, ԳառնառիճըԴարիկը, Եղնաջուրը, Զարիշատը, ԶորակերտըԾաղկուտը, ՇաղիկըՊաղակնը:

Նախքան Լորասար վերանվանվելը ունեցել է Էլլար, Էլլար օղլի, Էլար Օյուղի, Էլլարյուղ անունները:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Էլլար օղլին ունեցել է 232 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1886թ. – 232 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1897թ. – 361 բնակիչ, բոլորը՝ իսլամ,

1908թ. – 363 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1914թ. – 437 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1922թ. – 222 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար,

1926թ. – 284 բնակիչ, 277-ը՝ օսմանյան թուրք, 7-ը՝ թուրք,

1931թ. – 317 բնակիչ, 294-ը՝ թուրքական խումբ, 23-ը՝ այլ:

1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ սուննի կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ, իսկ 1926 թվականի Խորհրդային Միության առաջին մարդահամարի ժամանակ սուննի կարափափախները անվանվել են օսմանյան թուրքեր, այսպես տարբերվելով կովկասյան թուրքերից՝ այսօրվա ադրբեջանցիներից: Հետագայում նրանք անվանվել են ադրբեջանցի:

1959-ին Էլլարն ունեցել է 165 բնակիչ, 1970-ին՝ 305, 1979-ին՝ 352, 1989-ին՝ 140:

Դիտել նաև՝