Շիկահող գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

3641

Շիկահողը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Շիկահողը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Շիկահողը, ինչպես խորհրդային տարիներին և Հայաստանի անկախության առաջին տարիներին, դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին:

Շիկահողը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1.000 մետր բարձրության, Կապան քաղաքից 21 հեռավորության վրա, Մեղրիի լեռների արևելյան լանջերին:

Շիկահողն առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարի առաջին կեսին, եղել է
Սյունիք նահանգի Կովսական գավառի նշանավոր բնակավայրերից։
Համայնքի տարածքում կան 10-18 դարերի գյուղատեղիներ (Վերին և Ներքին
Գեղցահանց), եկեղեցիներ, «Կոնասար» կոչվող բերդի ավերակներ,
դամբարանադաշտ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ)։

Գյուղում 1887թ-ին դպրոց է բացվել, ապա փակվել է և նորից վերաբացվել 1905
թվականին։ Շիկահողից է ծագել Մելիք-Նուբարյան հայտնի տոհմը, այստեղ է ծնվել նշանավոր հոգևոր և հասարակական գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը։

Շիկահողցիները մասնակցել են ինչպես Դավիթ Բեկի ազատագրական պայքարին, Զանգեզուրի 1918-1920թթ. գոյամարտին, իսկ 1991-93թթ.՝ սահմանների պաշտպանությանը։

Շիկահողի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 254 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 362 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 744 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 695 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 1246 հոգի,  

1914 թվական – 1037 հոգի,

1919 թվական – 917 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 988 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 871 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 868-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 2-ը՝ պարսիկ,

1931 թվական – 938 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Շիկահողն ունեցել է.

1939 թվական – 870 հոգի,

1959 թվական – 516 հոգի,

1970 թվական – 475 հոգի,

1979 թվական – 329 հոգի,

1989 թվական – 262 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Շիկահողն ունի 226 հոգի բնակչություն:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Կարդալ նաև՝