Ճակատեն գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

2924

Ճակատենը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Ճակատենը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Ճակատենը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին:

Այս տարվա՝ 2021թ. հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա տեղադրվել է 30 մետր բարձրությամբ և 40 քառակուսի մետր մակերեսով հայկական եռագույնը։

Ավելի վաղ, Կապանից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ:

2021թ նոյեմբերի 15-ից փակվեց Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական դարձած հատվածը, որտեղ Ադրբեջանը մաքսային անցակետ է տեղադրել:

Առաջիկա շաբաթներին և ամիսներին կառուցվելու է Կապան-Ծավ հատվածից դեպի Ճակատեն տանող այլընտրանքային ճանապարհ, որով Կապանի հետ կկապվեն Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Ներքին Հանդ գյուղերը:

Ճակատենը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1.100 մետր բարձրության, Կապան քաղաքից 12 հեռավորության վրա, Մեղրիի լեռների արևելյան լանջերին:

Ճակատենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 78 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 183 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 351 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 479 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 473-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ

1904 թվական – 509 հոգի, բոլորը՝ հայ, 

1914 թվական – 290 հոգի, բոլորը՝ հայ,

1919 թվական – 760 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 648 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 641 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 745 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Ճակատենն ունեցել է.

1939 թվական – 596 հոգի,

1959 թվական – 237 հոգի,

1970 թվական – 231 հոգի,

1979 թվական – 188 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Ճակատենն ունի 148 բնակչություն:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/02/10/kapan-region-1831-villages-list-korkotian/