Հովհաննես Հախվերդյանից՝ Սուրեն Պապիկյան. Հայաստանի պաշտպանության նախարարները

9439

Հայաստանի պաշտպանության նախարարները 1918-ից մինչև այսօր.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ (1873-1931), եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության առաջին, այն ժամանակ՝ ռազմական նախարարը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում (07.06.1918 – 07.08.1919թթ): Հախվերդյանը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում 1873 թ-ի հունիսի 29-ին ազնվական Բարսեղ Ֆյոդորովիչ Հախվերդյանի ընտանիքում: Եղել է ռուսական բանակի գեներալ-մայոր, հայտնի Иван Васильевич Ахвердов անունով, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ: Եղել է անկուսակցական: Գնդակահարվել է 1931-ին՝ “հակահեղափոխական գործունեություն ծավալելու” մեղադրանքով:

07.06.1918 - 07.08.1919թթ.Defense Minister of the First Republic of Armenia Hovhannes Hakhverdyan

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ (1876-1937), եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական երկրորդ նախարարը վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում (07.08.1919 – 05.05.1920թթ): Արարատյանը ծնվել է 1876 թ. հունիսի 18-ին Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ ազնվական Գերասիմ Ավետիքի Արարատովի ընտանիքում։ Եղել է ռուսական բանակի գնդապետ, հայտնի՝ Христофор Герасимович Араратов անունով, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար: Եղել է անկուսակցական: 1937 թ-ին գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»:

Araratov.jpeg

ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ (1882-1951), եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական երրորդ նախարարը վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարության կազմում (05.05.1920-23.11.1920): Ծննդյան անունով՝ Մինաս Տեր-Մինասյան, ՀՅԴ անդամ: Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է 1882-ին Ախալքալաքում, հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Կարին: Մահացել է 1951 թ-ի նոյեմբերին Փարիզում:

Ruben_Ter-Minasyan05.05.1920 - 23.11.1920թթ.

ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ (1884-1956), եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական վերջին նախարարը վարչապետ Սիմոն Վրացյանի կառավարության կազմում (24.11.1920-02.12.1920): ՀՅԴ անդամ էր: Դրոն ծնվել է 1884 թ.՝ այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմարի/Սուրմալու գավառի Իգդիր բնակավայրում: Դրոն մահացել է 1956 թ մարտի 8-ին Բոստոնում: 2000 թվականի մայիսի 29-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա: Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթանակը կերտողներից էր:

դրո

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (1886-1925), Հայաստանի խորհրդայնացումից հետո Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) և ռազմական գործերի ժողկոմ: Ծնվել է 1886-ին Նոր Նախիջևանում՝ Դոնի Ռոստով: ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ էր: Զոհվել է 1925 թ. մարտի 22-ին Թիֆլիսի օդանավակայանում, երբ թռչում էր Աբխազիա:

Alexander_Myasnikyan_(2)

ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ (1887-1937), կարճ ժամանակ՝ նախքան Խորհրդային Հայաստանի միացումը ԽՍՀՄ-ին 1922-ին, Գայը եղել է ռազմական ժողկոմ: Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Որոշ ժամանակ՝ 1903-1918 թթ., անդամակցել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Գնդակահարվել է 1937-ի դեկտեմբերին՝ «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով:

07-6-1-1

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (1959-1999), Հայաստանի Երրորդ Հանրապետության պաշպանության նախարար Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Ծնվել է 1959-ի մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: Եղել է իշխող ՀՀՇ և ՀՀԿ կուսակցությունների անդամ: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1991 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 1992-ի հոկտեմբերի 20, ապա 1995-ի հուլիսի 25-ից մինչև 1999-ի հուլիսի 11: 1999-ի Հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ է դարձել, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

Vazgen Sargsyan

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆը ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին Գյումրիում: 1992-ի հոկտեմբերի 20-ից մինչև 1993-ի օգոստոսի 21-ը եղել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և պաշտպանության հարցերը համակարգող պետական նախարար՝ 1992-ի սեպտեմբերից մինչև 1993-ի օգոստոս, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Եղել է ՀՀՇ-ի հիմնադիրներից և ԱԺՄ-ի հիմնադիրն ու նախագահը:

Vazgen_Manukyan

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆը ծնվել է 1954-ի հունիսի 30-ին Ստեփանակերտում: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ համապատասխանաբար 1993-ի օգոստոսից մինչև 1995-ի հուլիս և 2000-ից 2007 թվականներին: Եղել է Կոմկուսի, ապա՝ ՀՀՇ-ի, ապա՝ ՀՀԿ-ի անդամ և այդ կուսակցության առաջնորդը 2007-ից:

Serzh_Sargsyan_official_portrait

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆը ծնվել է 1956թ. ապրիլի 28-ին Ախալքալակում: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցել է (1999-2000թթ.) Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Նախարարի աթոռը թողնելուց հետո եղել է Հանրապետություն և Ազգային վերածնունդ կուսակցությունների անդամ:

Վաղարշակ_Հարությունյան_02

ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆը ծնվել է 1946թ. փետրվարի 10-ին Ադրբեջանի Շամախի շրջանում: Պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրել է 2007թ. ապրիլի 25-ից մինչև 2008-ի ապրիլ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Գեներալ-գնդապետ է, անկուսակցական:

Miqayel-Harutyunyan

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9: Օհանյանը ծնվել է 1962թ.-ի հուլիսի 1-ին Շուշիում: Գեներալ-գնդապետ է, անկուսակցական:

749493

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016-ի հոկտեմբերի 3-ից: Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին: Նախարար նշանակվելուց հետո դարձել է իշխող ՀՀԿ-ի անդամ:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին: Պաշտոնավարել է մինչև 2020-ի նոյեմբերի կեսերը: Ծնվել է 1967թ․ դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում։ 2010-2017 թթ. եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2017-2018թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Անկուսակցական է։

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆը երկրորդ անգամ պաշտպանության նախարար է նշանակվել 2020թ նոյեմբերի 20-ին: Նա այդ պաշտոնում մնացել է մինչև 2021թ օգոստոսի 2-ը:

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ պաշտպանության նախարար է նշանակվել 2021թ օգոստոսի 2-ին, պաշտոնից ազատվել է 2021թ նոյեմբերի 15-ին:

Թաթուլ Հակոբյան