Զարիշատ և Երիզակ գյուղերի բնակչությունը 1897-1931 թվականներին. Ամասիայի շրջան

4451
Զարիշատը գտնվում է Արփի լճից 7-8 կմ հարավ-արևելք, Ամասիա գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք,մարզկենտրոն Գյումրիից՝ 40կմ հեռավորության վրա, մեղմաթեք քարքարոտ հարթավայրում` ծովի մակարդակից 2050-2100մ բարձրության վրա:

Համայնքի մեջ մտնում են Զարիշատ և Երիզակ գյուղերը:

Այսօր այս երկու գյուղերն էլ մաս են կազմում Արփի համայնքի, որի մեջ են մտնում նաև ԲերդաշենըԱլվարըԱղվորիկըԱրավետըԱրդենիսըԳառնառիճըԴարիկըԵղնաջուրըԶորակերտըԾաղկուտըՇաղիկըՊաղակնը:

Նախկինում Զարիշատն ունեցել է Գանջալի, Խոնջալի, Կոնջալի, Ղունջալի, Տենչալի, Ղոնջալի անվանումները: Զարիշատ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Երիզակը գտնվում է Զարիշատ գյուղից 3 կմ հարավ, Արփի լճի հարավային կողմում, սարալանջի վրա։ Նախկինում ունեցել է Իբիշ, Նոր Իբիշ, Այճընկըլ, Այչինկիլի անունները: Երիզակ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1897 թվականի ցարական առաջին և վերջին մարդահամարի համաձայն Ղոնջալին ունեցել է 210 բնակիչ, բոլորը՝ իսլամ կամ կարափափախ:

1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ Ղոնջալին ունեցել է 120 բնակչություն, բոլորը՝ հայեր: 1931-ին բնակչության թիվը հասել է 634, բոլորը՝ հայ:

Կորկոտյանի գրքում 1922-ին Ղոնջալին նշված է ավերակ բնակավայրերի շարքում:

 Երիզակ վերանվանված Իբիշ գյուղը հենց Թուրքիայի հետ սահմանին է, իսկ սահմանի մյուս կողմում կա Իբիշքյոյ անունով գյուղ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1897 թվականի ցարական առաջին և վերջին մարդահամարի համաձայն Իբիշն ունեցել է 118 բնակիչ, բոլորը՝ իսլամ կամ կարափափախ:

1922-ին Իբիշն ունեցել է 224 բնակչություն, որից 3-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 221-ը՝ թրքո-թաթար:

1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ Իբիշն ունեցել է 307 բնակչություն, որից 7-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 299-ը՝ կարափափախ:

1931-ին Իբիշն ունեցել է 282 բնակչություն, որից 2-ը՝ հայ, 275-ը՝ թուրքական խումբ, 5-ը՝ ռուս:

1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ սուննի կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ, իսկ 1926 թվականի Խորհրդային Միության առաջին մարդահամարի ժամանակ սուննի կարափափախները անվանվել են օսմանյան թուրքեր, այսպես տարբերվելով կովկասյան թուրքերից՝ այսօրվա ադրբեջանցիներից: Հետագայում նրանք անվանվել են ադրբեջանցի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝