Մրգային օղիների ամենալայն ընտրանին Հայաստանում՝ «Դովեղ. սահմանի ուժը»

740

Այսօրվանից՝ 2021թ նոյեմբերի 9-ից, Երևանի ԿՐՊԱԿ սուպերմարկետների ցանցում, վաճառքի է դուրս եկել «Դովեղ. սահմանի ուժը» անվանումով մրգային օղին:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի արտադրել է 15 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության՝

հոն,

մամուխ,

վայրի տանձ,

սերկևիլ,

արքայանարինջ,

դեղձ,

ծիրան,

թուզ,

թութ,

կարմիր սալոր,

դեղին սալոր,

կարմիր խնձոր,

դեղին խնձոր,

կանաչ խնձոր,

խաղող:

Հայաստանի շուկայում սա մրգային օղիների ամենալայն ընտրանին է:

Այս օղիները թորվում են ավանդական եղանակով՝ երկու քաշով:

Օղիների համար բոլոր մրգերը, բացի ծիրանը, մթերվում են Նոյեմբերյանի շրջանի գյուղերից:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայքնի մաս կազմող Դովեղ գյուղում:

Օղիների դիզայնը իրականացրել է Դավիթ Վարդանյանը: