Հովիտ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ախուրյանի շրջան

3147

Հովիտ գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Հովիտը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 12 կիլոմետր, Երևանից՝ 130 կիլոմետր հեռավորության վրա, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան լանջին, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1643 մետր բարձրության վրա:

Հովիտը սահմանակից է Կառնուտ, Բասեն, Ջրառատ և Լոռու մարզի Հարթագյուղ համայնքներին:

Հովիտը նախկինում ունեցել է Փոքր Քյափանակ անունը: Փոքր Քյափանակից Հովիտ է վերանվանվել 1945 թվականի դեկտեմբերի 7-ին:

Այսօր գյուղի բնակչությունը 500-ի սահմաններում է:

Հովիտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 101 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 392 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 532 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 608 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական639 հոգի,

1914 թվական – 726 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 703 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 521 հոգի,

1919 թվական – 870 հոգի,

1922 թվական – 442 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 504 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 609 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Խորհրդային տարիներին Հովիտն ունեցել է.

1939 թվական – 578 հոգի,

1959 թվական – 543 հոգի,

1970 թվական – 538 հոգի,

1979 թվական – 492 հոգի,

1989 թվական – 442 հոգի: 

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Փամբակի լեռնաշղթայից հատված

Կարդալ և դիտել նաև՝

 

https://www.aniarc.am/2021/10/25/akhurian-region-population-1831-korkotian/