Նոր Ազնաբերդ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վայոց Ձոր

2909

Վայոց Ձորի Նոր Ազնաբերդ գյուղը խոշորացված Զառիթափ համայնքի մաս է կազմում:

Զառիթափ համայնքը կազմավորվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝  Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։ Համայնքի կենտրոնը Զառիթափ (Փշոն, Փշոնք, Փաշալու, Ազիզբեկով) գյուղն է։

Ըստ Վայոց Ձորի մարզպետարանի կայքի, այսօր Նոր Ազնաբերդի բնակչության թիվը 160-ի շուրջ է: 1988թ. հայ-ադրբեջանական դեպքերից հետո այն վերաբնակեցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Զնաբերդ գյուղից Հայաստան փախած հայերով:

Գյուղի միջով հոսում են Ջահուկ և Լվիս կոչվող գետակները: Գյուղը սահմանակից
է Նախիջևանի Բզկով գյուղին, որի հետ ունի մոտ 5 կմ սահման, սահմանակից է նաև
մարզի Խնձորուտ և Սերս գյուղերին: Մարզկենտրոնից հեռու է 46կմ, ծովի
մակերևույթից բարձր է 1630մ: Գյուղը կրթական հաստատություն չունի, երեխաները հաճախում են հարևան Խնձորուտ գյուղի դպրոց:

Իթռղան անունով երկու բնակավայր է եղել՝ Վերին Իթղռան և Ներքին Իթղռան: 1905 թվականին Վայոց Ձորի ՀՅԴ զինական խումբը Առյուծ Ավագի հրամանատարությամբ ավազակաբարո բնակիչներին պատժելու նպատակով գրավել և հինովին ավերել է Ներքին Իթղռանը:

Գյուլստան/Գյուլիստան/Իթղռան/Վերին Իթղռան/Իթղռան Ամարաթ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 157 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 257 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 364 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 235 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 490 հոգի

1914 թվական – 535 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 539 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 442 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 103 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 96 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 88-ը՝ թուրք, 8-ը՝ քյուրդ

1931 թվական – 127 հոգի, բոլոր՝ թուրքական խումբ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

 

https://www.aniarc.am/2017/12/31/vayk-1831-villages-population/