Փոռ, Զեդեա և Արին գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վայոց Ձոր

3647

Փոռ (Բոռ), Զեդեա (Զեյթա), Արին (Դայլախլու) և Ազատեկ գյուղերը մաս են կազմում խոշորացված Վայք համայնքի, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում:

Փոռ գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայքի (նախկինում՝ Ազիզբեկով, Փաշալու) շրջանում՝ մարզկենտրոն Եղեգնաձորից 24 կմ հարավ-արևելք, Վայք քաղաքից 8 կմ հեռավորության, ծովի մակերևույթից ավելի քան 1600 մետր բարձրության վրա։

Փոռ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 18 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 396 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 493 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 439 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 418-ը՝ հայ, 18-ը՝ իսլամ, 3-ը՝ պրավոսլավ

1904 թվական – 419 հոգի

1914 թվական – 419 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 460 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 261 հոգի

1919 թվական – 145 հոգի

1922 թվական – 280 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 660 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 657-ը՝ հայ, 3-ը՝ թուրք

1931 թվական – 296 հոգի, բոլորը՝ հայ:

Զեդեան մինչև 1988 թվականը անվանվել է Զեյթա: Գտնվում է Վայոց ձորի մարզի հյուսիս արևելյան մասում։ Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկա ու Ազատեկ համայնքներին։ Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։ Գյուղը 1988 թվականի նոյեմբեր ամսից վերաբնակեցվել է Նախիջևանի շրջանի
Ազնաբերդ գյուղից արտագաղթած հայերով։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 20 կմ
հյուսիս արևելք։ Այն փռված է Վարդաբլուր և Հարսնասար լեռների ստորոտում` ծովի
մակերևույթից 1500-1600 մետր բարձրության վրա։

Զեդեա (այլ անուններով՝ Զեյթա, Չոփմա, Չոմախ) գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 67 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 224 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 261 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 324 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 580 հոգի

1914 թվական – 580 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 638 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 403 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 34 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 148 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1-ը՝ հայ, 147-ը՝ թուրք

1931 թվական – 228 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Արին (մինչև 1978թ.՝ Դայլախլու) համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի վարչական տարածքում, մարզկենտրոնից 25 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա: Համայնքը հյուսիս արևելքից սահմանակից է Հերհեր, հյուսիս արևմուտքից` Մալիշկա, հարավից` Ազատեկ գյուղերի հանդամասերին:

Գյուղը մինչև 1978 թվականը կոչվել է Դայլախլու:

Արին (Դայլախլու) գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – տվյալներ չկան

1873 թվական – 87 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 184 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 126 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 60-ը՝ հայ, 66-ը՝ իսլամ

1904 թվական – 218 հոգի

1914 թվական – 218 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 240 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 209 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 95 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 143 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 124-ը՝ հայ, 6-ը՝ թուրք, 13-ը՝ քյուրդ

1931 թվական – 169 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Զեդեա գյուղը Վարդաբլուր լեռան լանջից

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝