Գնդեվազ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Վայոց Ձոր

2971

Գնդեվազ գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում՝ Երևանից 163 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից 35 կմ արևելք, Արփա գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Երևան-Ջերմուկ նոր խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա։

Գնդեվազում է գտնվում 10-րդ դարի հայկական եկեղեցական կոթողներից Գնդեվանքը:

Գնդեվազը 1831-ի մարդահամարի տվյալներով դասվել է ավերակ բնակավայրերի շարքում:

Գնդեվազի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 303 հոգի, որից 205-ը՝ հայ, 98-ը՝ թաթար

1886 թվական – 434 հոգի, որից 307-ը՝ հայ, 127-ը՝ իսլամ

1897 թվական – 605 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 442-ը՝ հայ, 163-ը՝ իսլամ

1904 թվական – 867 հոգի

1914 թվական – 868 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 955 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 772 հոգի

1919 թվական – 600 հոգի, գլխավոր բնակչությունը՝ հայ

1922 թվական – 693 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 804 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 754-ը՝ հայ, 49-ը՝ թուրք, 1-ը՝ քյուրդ

1931 թվական – 1014 հոգի, որից 960-ը՝ հայ, 54-ը՝ թուրքական խումբ:

Խորհրդային տարիներին Գնդեվազն ունեցել է.

1939 թվական – 1184 հոգի,

1959 թվական – 938 հոգի,

1970 թվական – 963 հոգի,

1979 թվական – 863 հոգի:

Կարդալ և դիտել նաև՝