Ազատեկ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վայոց Ձոր

2546

Ազատեկ գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայքի շրջանում՝ մարզկենտրոն Եղեգնաձորից 24 կմ հարավ-արևելք, Վայք քաղաքից 8 կմ հեռավորության, ծովի մակերևույթից ավելի քան 1600 մետր բարձրության վրա։

Խորհրդային Հայաստանի ժամանակ Ազատեկ գյուղխորհրդի կազմում էին երեք բնակավայրեր՝ Ազատեկ, Զեյթա (այսօր՝ Զեդեա), Փոռ:

Այսօր Ազատեկը Արին, Զեդեա և Փոռ գյուղերի հետ մաս է կազմում խոշորացված Վայք համայնքի:

Ազատեկ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 166 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 559 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 755 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 751 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 731-ը՝ հայ, 20-ը՝ իսլամ

1904 թվական750 հոգի

1916 թվական – 687 հոգի

1919 թվական – 1400 հոգի

1922 թվական – 707 հոգի

1926 թվական – 660 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 657-ը՝ հայ, 3-ը՝ թուրք

1931 թվական – 838 հոգի, որից 837-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:

Հնագիտական հետազոտությունները ենթադրել են տալիս, որ Ազատեկը հին Ազատ
գյուղն է: Գյուղամիջի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մուտքի ճակատաքարի արձանագրությունից երևում է, որ եկեղեցին կառուցվել է Ազատեկի
գյուղական հասարակության կողմից, Հակոբ չորրորդ կաթողիկոսի ժամանակ, 17-րդ դարի 2-րդ կեսին և վերակառուցվել է Սալմաստից գաղթած հայերի կողմից 19-րդ դարի 30-ական թվականներին:

Դիտել և կարդալ նաև՝

Վայքի շրջանի գյուղերը 1831 թվականին