Սարիգյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

2129

Այսօրվա Սարիգյուղ գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 450 բնակիչ, բոլորն էլ հայ: Այս գյուղում այլազգիներ չեն ապրել:

Սարիգյուղը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի վրա, գյուղի հողատարածքները սահմանակից են Ադրբեջանին: Բնակչության մի մասը այստեղ է տեղափոխվել Նոյեմբերյանի Ոսկեվան և այլ գյուղերից: Ներկայիս գյուղատեղը հիշատակվում է 1700 թվականներից: Տեղանքը հնում շրջապատված է եղել անտառներով: Մինչև 1953թ. գյուղը կոչվել է Սռի գյուղ:

Սարիգյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական –450 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 598 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 759 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 689 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 984 հոգի

1914 թվական – 1001 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 796 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 1035 հոգի

1922 թվական – 810 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 684 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  974 հոգի, բոլորը՝ հայ,

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/