Վայք քաղաքի բնակչությունը 1831-1931 թվականներին

3577

Վայք համայնքի մաս են կազմում Վայք քաղաքը, ինչպես նաև Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ և Հորադիս գյուղական բնակավայրերը:

Վայք համայնքի ընդհանուր բնակչությունը այսօր, ըստ Վայոց Ձորի մարզպետարանի տվյալների, 7.659 է:

Քաղաքը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 20կմ, Երևանից 140կմ հեռավորության վրա՝ Երևան-Գորիս-Արցախ ճանապարհի վրա։ Քաղաքի ներկա տարածքը տեղադրված է Արփա գետի միջին հոսանքում։ Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով։ Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300 մետր։ Վայքի տարածքով հոսում է Արփա գետը, որը սկիզբ է առնում Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միացման կետից։

Նախախորհրդային շրջանում` 1850 թ. սկսած Վայքի տարածքը մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղ խորհրդային կարգերը հաստատվել են 1921թ-ին։ 1921-29թ-ին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։ 1930-ին Դարալագյազի գավառը վերացվում է և հետագայում դրա տարածքից կազմվում են Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ։ 1956 թ. հոկտեմբերի 18-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Սոյլանը վերանվանվել է Ազիզբեկովի անունով, ասվում է Վայոց Ձորի մարզպետարանի կայքում։

Նոր կազմավորված վարչական շրջանը, իր կենտրոնն ունենալով Ազիզբեկով (Փշոնք-Փաշալու) գյուղը, շրջկենտրոնի անունով էլ կոչվում է Ազիզբեկովի շրջան։ Հետագայում Վայոց Ձորի արոտավայր Սոյլան գյուղատեղը ընտրվում է որպես Ազիզբեկովի վարչական կենտրոն և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1966 թ. հոկտեմբերի 12 հրամանագրով դառնում է քաղաքատիպ ավան Ազիզբեկով, իսկ նախկին Փշոնք, Փաշալու-Ազիզբեկով գյուղը Գերագույն Խորհրդի 1957 թ. հուլիսի 8 հրամանագրով դառնում է Զառիթափ։

Ազիզբեկով քաղաքատիպ ավանը 1990 թ. հրամանագրով ստացավ Վայք անունը:

Վայք, նախկինում Սոյլան արոտավայր-գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 58 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 35 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 24 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 22 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 8-ը՝ հայ, 14-ը՝ իսլամ,

1904 թվական – 14 հոգի,

1914 թվական – 14 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 15 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 21 հոգի,

1919 թվական – տվյալներ չկան,

1922 թվական – 15 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1 հոգի հայ (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թվական – տվյալներ չկան:

Դիտել և կարդալ նաև՝

Վայքի շրջանի գյուղերը 1831 թվականին