Աղին գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Անիի շրջան

4486

Աղին գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի ափին՝ Հայաստան-Թուրքիա սահմանին մոտ:

Մաս է կազմում խոշորացված Անի համայնքի, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Նախքան Խորհրդային Հայաստանում Անիի (Աղինի) շրջանի ձևավորումը, Արթիկի շրջանի մեջ է մտել:

Աղին գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 139 բնակիչ, բոլորն էլ հայ:

Աղինի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 139 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 752 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 868 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1.004 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1001-ը՝ հայեր (հայ-լուսավորչական, հայ-կաթոլիկ), 3-ը՝ իսլամ,

1908 թվական – 1.199 հոգի,

1914 թվական – 1.312 հոգի,

1916 թվական – 1.112 հոգի,

1919 թվական – 1.200 հոգի,

1922 թվական – 692 հոգի, որից 689-ը՝ հայ, 3-ը՝ այլ,

1926 թվական – 443 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  628 հոգի, բոլորը՝ հայ:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:

Կարդալ և դիտել նաև՝

Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին