Խարկով և Բագրավան գյուղերի բնակչությունը 1873-1931 թվականներին. Անիի շրջան

5302

Խարկով և Բագրավան գյուղերը, որոնք միասին այսօր կրում են Նորշեն անունը, Անի համայնքի մաս է կազմում, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Բագրավանը նախկինում ունեցել է Բուղդաշեն և Դարաքենդ անունները:

Բագրավանը սահմանակից է Անիավան, Անիպեմզա, Ներքին Արթիկ, Հայկաձոր համայնքներին: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1450 մետր բարձրության վրա: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 100 կմ. է, մարզկենտրոն Գյումրիից՝ 40 կմ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Բագրավանի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – տվյալներ չկան,

1873 թվական – 185 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 342, բոլորը՝ հայ,

1897 թվական – 439 հոգի, բոլորը՝ հայ,

1904 թվական – 471 հոգի,

1914 թվական – 611 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 518 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 517 հոգի,

1919 թվական – 480 հոգի,

1922 թվական – 368 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 598 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 595-ը՝ հայ, 3-ը՝ ռուս,

1931 թվական –  747 հոգի, բոլորը՝ հայ:

Խարկով գյուղը, որ նախկինում ունեցել է Ենիքյոյ
(Նոր գյուղ) անունը, հիմնել են Շիրակավանից եկածները 1894 թ-ին:

Խարկովը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Խարկովի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1897 թվական – 288 հոգի, որից 285-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ,

1904 թվական – 401 հոգի,

1914 թվական – 456 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 370 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 407 հոգի,

1919 թվական – 360 հոգի,

1922 թվական – 208 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 301 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 279-ը՝ հայ, 22-ը՝ այլք,

1931 թվական –  375 հոգի, որից 366-ը՝ հայ, 9-ը՝ եզդի:

Լուսանկարում՝ Խարկով գյուղում՝ Անիի ավերակների դեմ դիմաց բարձրացված եռագույնը

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:

Կարդալ և դիտել՝