Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (National Association for Armenian Studies and Research (NAASR) հաղորդում է, որ օրերս կյանքից հեռացել է նշանավոր հայ պատմաբան Ջորջ Բուռնությանը:
Նա բազմաթիվ գիտական հոդվածների, պատմական հիմնարար աշխատությունների և գրքերի հեղինակ էր, որոնք վերաբերում էին Արցախին, Հայաստանին, Անդրկովկասին, Իրանին և Ռուսաստանին:
Ծնվել և նախնական ուսում ստացել է Իրանում, Սպահանում, դասավանդել է ամերիկյան մի շարք նշանավոր համալսարաններում:
Նրա հատորներից են, մասնավորապես՝
- Eastern Armenia in the Last Decades of Persian Rule, 1807—1827. Studies in Near Eastern Culture and Society, number 5, Von Grunebaum Center, UCLA, Undena, 1982
- The Khanate of Erevan under Qajar Rule, 1795—1828. Persian Studies Series, number 13, Bibliotheca Persica, Iran Center, Columbia University, New York, 1992
- A History of Qarabagh. Mazda Academic Press, California, 1994
- George A. Bournoutian:A History of the Armenian People (Vol.1, 2)
- Russia and the Armenians of Transcaucasia: A Documentary Record, 1797—1889. Mazda Academic Press, California, 1998
- Two Chronicles on the History of Karabagh, Mazda Publishers, 2004
- A Concise History of the Armenian People (5th revised edition), Mazda Publisher, 2006
- Tigranes II and Rome: A New Interpretation Based on Primary Sources, Mazda Publishers, 2007
- A Brief History of the Aghuank՝ Region (Esayi Hasan Jalaleants՝), Mazda Publishers, 2009: