Աշոցք (Ղուկասյան) գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

7165

Շիրակի մարզի Աշոցք գյուղը գտնվում է Գյումրի-Նինոծմինդա (Ջավախք) միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա, Երևանից 158, մարզկենտրոն Գյումրիից 36 կիլոմետր հեռավորության վրա: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ մարզպետարանի պաշտոնական կայքի, ունեցել է 2975 բնակիչ:

Աշոցքը գտնվում է նույնանուն սարահարթում, Ախուրյանի ձախակողմյան վտակ` Աշոցք գետի ափերին, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա: Աշոցքը ուղիղ գծով Վրաստանի սահմանից գտնվում է 12, Թուրքիայի սահմանից՝ 22 կիլոմետր հեռավորության վրա:

Աշոցք է վերանվանվել 1990 թ-ի նոյեմբերի 14-ին։ Մինչ այդ կրել է Ղուկասյան անունը, ավելի վաղ՝ Ղզլղոչ: Ղզլղոչը Ղուկասյան է վերանվանվել 1938թ. հունվարի 4-ին:

Խորհրդային տարիներին Ղուկասյանը եղել է համանուն շրջանի կենտրոնը: Կազմավորվել է 1937-ի դեկտեմբերի 31-ին՝  547 քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

Հայաստանի 1920/21 թվականի խորհրդայնացումից հետո կազմել է Լենինականի գավառի Աղբաբայի գավառամասը։

Աշոցք գյուղի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 438, բոլորը՝ հայ

1886թ.- 602, բոլորը՝ հայ

1897թ.- 712, բոլորը՝ հայ

1908թ.- 910, բոլորը՝ հայ

1914թ.- 1009, բոլորը՝ հայ

1916թ.- 1010, բոլորը՝ հայ

1919թ.- 1670, բոլորը՝ հայ

1922թ.- 618, բոլորը՝ հայ

1926թ.- 756, որից 749-ը՝ հայ, 7-ը՝ հույն

1931թ.- 916, բոլորը՝ հայ

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝