Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Զովք գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 1000 բնակիչ:
Զովքը Ձորաղբյուրի հետ մաս է կազմում խոշորացված Ջրվեժ համայնքի:
Զովք գյուղը, որ նախկինում կրել է Քյուլլիջա, Քյուլլուջա անունը և մինչև 1919 թվականը բնակեցված է եղել մուսուլման թաթարներով, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներով, սահմանակից է Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղերին, գտնվում է ծովի մակարդակից 1650-1700 մետր բարձրության վրա:
Զովքից մինչև Երևան հեռավորությունը 21 կիլոմետր է, մինչև մարզկենտրոն Հրազդան՝ 50 կմ:
Զովքի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – ավերակ
1873 թվական – 273 հոգի, բոլորը՝ թաթար
1886 թվական – 397 հոգի, բոլորը՝ թաթար
1897 թվական – 524 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ
1904 թվական – 516 հոգի
1914 թվական – 846 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 567 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 670 հոգի
1919 թվական – դատարկված
1922 թվական – 60 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 224 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 203-ը՝ հայ, 21-ը՝ թուրք
1931 թվական – 375 հոգի, բոլորը՝ հայ:
Դիտել և կարդալ