Մայակովսկի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

4927

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Մայակովսկի գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 2100 բնակիչ՝ հայեր և եզդիներ:

Մայակովսկի համայնքը կազմավորվել 1828թ.-ից Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ և Հաֆտվան գյուղերից գաղթած ընտանիքներից։ Նախկինում կրել է Շահաբ անունը: Մայակովսկի անունը ստացել է 1940 թվականի ապրիլի 11-ին:

Գյուղը սահմանակից է Աբովյան, Արամուս, Նոր Գյուղ, Բալահովիտ, Ձորաղբյուր համայնքներին, գտնվում է Երևանից 22 կմ հեռու:

Մայակովսկիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 134 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 291 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 456 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 519 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 501 հոգի

1914 թվական – 907 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 551 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 881 հոգի

1919 թվական – 537 հոգի

1922 թվական – 872 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 767 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 765-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 1-ը՝ քյուրդ

1931 թվական – 736 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ