Ձորաղբյուր (Թեջրաբակ, Տաճարաբակ) գյուղի բնակչությունը 1831-1931-ին. Կոտայքի շրջան

4757

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի այսօրվա բնակչությունը 2400-ի սահմաններում է: Ներկայիս բնակիչների նախնիները, ըստ մարզպետարանի կայքի, եկել են Խոյից, Սալմաստից, Ալաշկերտից՝ 1828-1830-ական թվականներին:

Նախկինում Ձորաղբյուրը ունեցել է Թեջրաբակ, Տաճարաբակ անունները: Թեջրաբակից Ձորաղբյուր է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին:

Ձորաղբյուրը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյանի շրջանում՝ քաղաքից 10, Երևանից՝ 20, մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռու, ծովի մակարդակից շուրջ 1350 մետր բարձրության վրա:

Ձորաղբյուրի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 379 հոգի, բոլորը՝ հայ 

1886 թվական – 537 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 604 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 590 հոգի

1914 թվական – 629 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 640 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1126 հոգի

1919 թվական – 1131 հոգի, 

1922 թվական – 860 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 949 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 943-ը՝ հայ, 6-ը՝ այլ

1931 թվական – 1069 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել ու կարդալ նաև՝