Կամարիս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

4273

Կամարիս գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 10 կմ արևելք, մարզկենտրոն Հրազդանից 47 կմ հարավ-արևմուտք, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին, ծովի մակերևույթից 1530 մետր բարձրության վրա:

Նախկինում կրել է Գյամրեզ, Գյամրիսի, Կամարկյուս անունները: Բնակիչների նախնիները եկել են Խոյից ու Բայազետից` 1829-ին և Մակուից` 1879-ին:

Կամարիսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 199 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 713 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 962 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1097 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1083-ը՝ հայ, 14-ը՝ իսլամ

1904 թվական – 1058 հոգի

1914 թվական – 1526 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1384 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1390 հոգի

1919 թվական – 1780 հոգի, 

1922 թվական – 1592 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1617 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1882 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ և դիտել նաև՝

 

Կոտայքի շրջանի գյուղերը 1831 թվականին