Գառնի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Հայաստանի մեծությամբ երկրորդ գյուղը

7450

Կոտայքի մարզի Գառնի համայնքը Հայաստանի ամենամեծ երկրորդ գյուղն է Շիրակի մարզի Ախուրյան գյուղից հետո:

Ըստ մարզպետարանի տվյալների, այսօր Գառնիի բնակչությունը 8000-ին մոտ է:

Գտնվում է Ազատ գետի բարձրադիր աջ ափին, երեք կողմերից խիստ զառիվեր ժայռալանջերով կերտված թերակղզու եռանկյունի սարավանդի վրա: Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Նախկինում ունեցել է Գիասնիանի, Գյառնի, Բաշ Գառնի անունները:

Սահմանակից է Գողթ, Գեղարդ, Հացավան, Արամուս, Զովք, Կամարիս համայնքներին:

Գտնվում է Երևանից 25 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1400 մետր բարձրության վրա:

Մովսես Խորենացին Գառնիի կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին: Իբր վերջինիս թոռան` Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի: Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը` Գորնեա անունով: Գառնին հավանաբար հիմնադրվել է մ. թ. ա. 3-2-րդ դդ: Առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա-ի օրոք` հավանաբար 77թ.:

Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին: Տաճարը կործանվել է 1679թ.` Երևանի երկրաշարժի հետևանքով: Վերանորոգվել է 1975-ին:

Գառնիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 809 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1236 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1507 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 1359 հոգի

1914 թվական – 2311 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 2045 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 2439 հոգի

1919 թվական – 3056 հոգի, 

1922 թվական – 2722 հոգի, որից 2717-ը՝ հայ, 5-ը՝ այլ [հավանաբար՝ եզդի- ԱՆԻ]

1926 թվական – 2812 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2812-ը՝ հայ, 5-ը՝ եզդի

1931 թվական – 3152 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝