Պտղնի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

3956

Կոտայքի մարզի Պտղնի գյուղը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Աբովյան քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 12 կմ հեռավորության, ծովի մակերևույթից մոտ 1300 մետր բարձրության վրա: Այսօր ունի շուրջ 1600 բնակիչ՝ հայեր և եզդիներ:

Ըստ Կոտայքի մարզպետարանի տվյալների՝ հիմնադրվել է 1831 թվականին, լքյալ բնակավայրի տեղում: Գյուղի տարածքում պահպանվել են ամրոց, VI-VII դարերի Պտղավանքի կիսավեր տաճարը:

Սահմանակից է Երևան և Աբովյան քաղաքների տարածքին, ինչպես նաև Գետամեջ, Քանաքեռավան, Բալահովիտ և Վերին Պտղնի գյուղերին:

Վերին Պտղնի գյուղը գտնվում է Աբովյանից 3 կմ հարավ, հիմնադրվել է 1944 թվականին, արտասահմանից գաղթող հայերի համար: Այժմ գյուղում ապրող բնակչության մեծամասնությունը նախկին Սևանի շրջանի Գեղամավան և Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղերից են:

Պտղնին նախկինում կոչվել է նաև Պտղնիս, Պտկնի, Պյուտկնի անուններով:

Պտղնիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 92 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 234 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 214 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 273 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 235 հոգի

1914 թվական – 457 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 256 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 497 հոգի

1919 թվական – 472 հոգի, 

1922 թվական – 544 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 453 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 437-ը՝ հայ, 16-ը՝ քյուրդ

1931 թվական – 483 հոգի, որից 477-ը՝ հայ, 6-ը՝ քյուրդ:

Դիտել և կարդալ նաև՝