Արամուս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

5180

Կոտայքի մարզի Արամուս գյուղը գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 42 կմ, Երևանից՝ 21 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1420 մետր բարձրության վրա:

Գյուղի այսօրվա բնակչությունը 3800-ի սահմաններում է: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, մշակվող հիմնական կուլտուրան գազարն է:

Ավանդույթի համաձայն առասպելական Արայի դիակը դրված է եղել այստեղ, որից և իբր Արամուս անունն է առաջացել: Գյուղի կենտրոնում են գտնվում 6-րդ դարում կառուցված եկեղեցու ավերակները:

Արամուսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 228 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 803 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1128 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1228 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1197-ը՝ հայ, 22-ը՝ իսլամ, 9-ը՝ պրավոսլավ

1904 թվական – 1241 հոգի

1914 թվական – 1780 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1915 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1723 հոգի

1919 թվական – 1820 հոգի, 

1922 թվական – 1853 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1571 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1770 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝