Գետամեջ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

3634

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղը գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 35 կմ, մարզի Նոր Հաճըն քաղաքից՝ 3 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1050 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Քեթրան, Կիտիրան անունները: Քեթրանից Գետամեջ է վերանվանվել 1948 թվականի հունիսի 21-ին: Գետամեջը խորհրդային տարիներին եղել է Աբովյանի շրջանի գյուղերից:

Գետամեջի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 27 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 160 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 215 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 285 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 236 հոգի

1914 թվական – 352 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 258 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 368 հոգի

1919 թվական – 150 հոգի, խառը բնակչություն

1922 թվական – 116 հոգի, որից 103-ը՝ հայ, 13-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 238 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 228-ը՝ հայ, 10-ը՝ թուրք

1931 թվական – 443 հոգի, որից 387-ը՝ հայ, 14-ը՝ թուրքական խումբ, 42-ը՝ ռուս:

Դիտել և կարդալ նաև՝