Երևանի խանության օրոք (խանությունը մաս էր կազմում Պարսից Ղաջարի դինաստիայի տիրապետության) Ապարանի մահալը (տարածվում էր այսօրվա Ապարանի շրջանի տարածքներում) թվով 13-րդն էր Բաշ Ապարան կենտրոնով:
Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, նախքան ռուսների գալը (1828 թվական) Ապարանի մահալն ուներ ընդամենը երկու բնակավայր, որտեղ մշտապես մարդիկ էին ապրում՝ Մուղնին (49 հոգի, բոլորը հայեր) և Ամիրլին (9 հոգի կամ մեկ հայ ընտանիք):
Շոպենի ուսումնասիրության համաձայն, երբ ռուսները պարսիկներից գրավեցին Երևանի խանությունը, Ապարանի մահալում և ոչ մի մահմեդական չկար: Սուննի քրդերը, որոնք հիմնականում հեռացան (շուրջ 15 հազար հոգի) ռուսների գալուց հետո, հավանաբար մասամբ բնակվում էին նաև Ապարանի մահալում:
Ռուսների գալուց հետո հազարավոր հայեր հաստատվեցին նորաստեղծ Հայկական մարզում (1828-1840), այդ թվում Ապարանի շրջանում: Շոպենը թվարկում է 39 գյուղեր, որտեղ հաստատվեցին Պարսկաստանից (2.018 հոգի) և Օսմանյան կայսրությունից (6.857 հոգի) հայրենադարձ հայեր, ընդհանուր՝ 8.933 մարդ:
Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին և անվանվեց Հայկական մարզ (որի մաս կազմեց նաև Նախիջևանի խանությունը): Երևանի անության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:
Երևանի խանությունը Ղաջարիների տիրապետության շրջանում բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 13-րդը Ապարանի մահալն (շրջան) էր:ի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի