Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Կոտայք գյուղը գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 35 կմ, Երևանից՝ 20 կմ, Աբովյան քաղաքից 5 կմ հեռավորության վրա, Հատիս լեռան փեշերին:
Գյուղի այսօրվա բնակչությունը 1800-ի սահմաններում է: Սահմանակից է Ակունք, Նոր Գյուղ, Կապուտան համայնքներին:
Ըստ մարզպետարանի՝ մինչև 1828թ. ռուս-թուրքական պատերազմը, գյուղը բնակեցված է եղել թուրքերով: Նրանց հեռանալուց հետո Կոտայքում հաստատվել են հայեր Արևմտյան Հայաստանի Բայազետ, Ալջավազ գավառներից:
Կոտայքը նախկինում ունեցել է Բարձրաբեյ, Անաբի, Ելղովան անունը: 1965 թվականի օգոստոսի 31-ին վերանվանվել է Կոտայք:
Կոտայքի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 150 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 313 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 427 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 570 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 555-ը՝ հայ, 15-ը՝ իսլամ
1904 թվական – 469 հոգի
1914 թվական – 685 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 516 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 895 հոգի
1919 թվական – 840 հոգի,
1922 թվական – 885 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 862 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 977 հոգի, բոլորը՝ հայ:
Դիտել և կարդալ նաև՝