Նուռնուս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

3085

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Նուռնուս գյուղը Ջրաբերի հետ մաս է կազմում Բյուրեղավան համայնքի: Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Բյուրեղավանից 4 կմ հյուսիս, Աբովյան քաղաքից 14 կմ, մարզկենտրոն Հրազդանից 45 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա:

Նուռնուսը երկաթուղային կայարան է: Ըստ մարզպետարանի տվյալների, այսօր ունի շուրջ 650 բնակիչ:

Հիշատակվում է նաև Նռնուս և Նորինուս անուններով:

Նուռնուսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 372 հոգի, բոլորը՝ թաթար 

1886 թվական – 416 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 550 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 457 հոգի

1914 թվական – 512 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 503 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 642 հոգի

1919 թվական – 200 հոգի

1922 թվական – 198 հոգի, որից 141-ը՝ հայ, 52-ը՝ թրքո-թաթար, 5-ը՝ այլ

1926 թվական – 234 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 172-ը՝ հայ, 61-ը՝ թուրք, 1-ը՝ ռուս

1931 թվական – 320 հոգի, որից 219-ը՝ հայ, 96-ը՝ թուրքական խումբ, 5-ը՝ եզդի:

Դիտել և կարդալ նաև