Քուչակ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարանի շրջան

6371

Քուչակ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից մոտ 8 կմ հարավ, մարզկենտրոն Աշտարակից՝ 18 կմ հեռավորության վրա:

Նախկինում ունեցել է Ալի Քուչակ, Ալի Կուշակ անվանումները: Քուչակ է վերանվանվել 1935 թ հունվարի 3-ին:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է 1828-1829 թթ. Մուշից, Ալաշկերտից, Բայազետից, Էրզրումից:

Քուչակի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 531 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 1330 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1412 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1836 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 2295 հոգի, 

1914 թվական – 2341 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 2568 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 2251 հոգի,

1919 թվական – 2336 հոգի,

1922 թվական – 2087 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 2371 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 2661 հոգի, բոլորը՝ հայ:

Ըստ Արագածոտնի մարզպետարանի, այսօր Քուչակն ունի 1993 բնակիչ:

Դիտել և կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2017/09/30/aparan-region-1831-korkotian/