Շենավան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարանի շրջան

5937

Շենավան գյուղը ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:

Շենավանը, որ նախկինում ունեցել է Բլխեր, Պլխեր, Բուլխայիր, Խարավեր, Խոտավան անվանումները, գտնվում է Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 15 կմ հարավ, մարզկենտրոն Աշտարակից՝ 41 կմ հեռավորության, ծովի մակերևույթից ավելի քան 1850 մետր բարձրության վրա:

Գյուղը Շենավան է վերանվանվել 1950 թվականի ապրիլի 19-ին: Գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Պարսկաստանից 19-րդ դարի առաջին տասնամյակներում:

Շենավան գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 397 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 563 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 692 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 725 հոգի (ցարական մարդահամար), որից 724-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ,

1908 թվական – 900 հոգի, 

1914 թվական – 1004 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 954 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 938 հոգի,

1919 թվական – 906 հոգի,

1922 թվական – 849 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 778 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 880 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Դիտել և կարդալ նաև՝