Արագած գյուղը գտնվում է Արագած լեռան ստորոտին, ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, Արագածի լանջերից սկիզբ առնող Գեղարոտ գետի երկու ափերին, Ապարան քաղաքից 15 կմ, մարզկենտրոն Աշտարակից`25 կմ և Երևանից` 40 կմ հեռավորության վրա:
Ապարան համայնքի մաս է կազմում:
Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:
Նախկինում ունեցել է Ջամշլու, Ղազնաֆար, Ղազանֆար անվանումները: Ղազնաֆարից Արագած է վերանվանվել 1948 թ սեպտեմբերի 10-ին: Ապարանի տարածաշրջանում Ջամշլու անունով ևս երկու գյուղեր են եղել՝ Մեծ Ջամշլու՝ Ալագյազ, և Փոքր Ջամշլու, որոնք բնակեցված են քրդերով, եզդիներով:
Արագածը հիմնադրվել է Մուշ, Մանազկերտ և Ալաշկերտ գավառներից գաղթած հայ ընտանիքների վերաբնակեցմամբ: Հիմնադրման պահին գյուղը կոչվել է Ջամուշլու, որը հայերենով կոչվում է Գոմշանոց:
Զավեն Կորկոտյանի ցուցակում, ըստ 1831 թվականի, նշված է ավերակ բնակավայրերի կազմում:
Արագած գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1873 թվական – 1095 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1216 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1361 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1908 թվական – 1682 հոգի,
1914 թվական – 1845 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 1782 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 1721 հոգի,
1919 թվական – 1610 հոգի,
1922 թվական – 1535 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1679 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1816 հոգի, որից 1815-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:
Դիտել և կարդալ նաև՝