Ծաղկահովիտ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, մարզկենտրոն Աշտարակից 51 կմ, Երևանից` 79 կմ հեռավորության վրա: Տեղադրված է Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին` Ծաղկահովիտ գետի կանաչապատ հովտում՝ ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Աջիխալիլ, Խալիլ, Հաջի Խալիլ անվանումները: Ծաղկահովիտ է վերանվանվել 1946 թ հուլիսի 15-ին: Գյուղը հիմնադրել են Անիի շրջանի գյուղերից եկածները 1850-ական թթ.:
Վարչատարածքային վերջին փոփոխությունից հետո Ծաղկահովիտ համայնքի կազմում ընդգրկվել են հետևյալ գյուղերը՝ Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր:
Ծաղկահովիտ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1873 թվական – 298 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 425 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 535 հոգի (ցարական մարդահամար), որից 534-ը՝ հայ, 1-ը՝ այլ, բայց ոչ իսլամ,
1908 թվական – 650 հոգի,
1914 թվական – 826 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 715 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 1288 հոգի,
1919 թվական – 1190 հոգի,
1922 թվական – 849 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1145 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1143-ը՝ հայ, 2-ը՝ եզդի,
1931 թվական – 1137 հոգի, բոլորը՝ հայ:
Կարդալ նաև՝