Հայկական ֆուտբոլային ակումբների մրցակիցները եվրոպական լիգաներում

489

Այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցը Ուելսի «Կոնաս Կի Նոմադս» ակումբն է:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում Երևանի «Նոայի» մրցակիցը Ֆինլանդիայի ԿՈՒՊՍ-ն է, իսկ «Ուրարտուն» կխաղա Սլովենիայի «Մարիբորի» հետ։

Հայաստանի գավաթակիր «Արարատը» կխաղա հունգարական «Ֆեհերվարի» հետ։
Հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։