Նիգավան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարանի համայնք

5049

Նիգավան գյուղը ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:

Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, ԱրայիԱփնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ,  Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:

Նիգավանը, որ նախկինում ունեցել է Հովիտ, Դանագերմազ, Դանագիրմազ,  Տանագիրմազ անվանումները, գտնվում է Արագածի փեշերին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության,  Ապարան քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք, մարզկենտրոն Աշտարակից՝ 39 կմ հեռավորության վրա:

Նիգավան է վերանվանվել 1967 թ հոկտեմբերի 21-ին: Գյուղի ներկայիս անվանումը կապված է Այրայատ աշխարհի Նիգ գավառի հետ: Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ, գյուղատեղիներ: Կառուցված է Սուրբ Սահակ եկեղեցին` 19-րդ դար:

Նիգավանի բնակչության նախնիները գաղթել է 1828-1829 թթ. Էրզրումից, Մուշից, Պարսկահայքից:

Նիգավան գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 149 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 529 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 682 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 873 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 1005 հոգի, 

1914 թվական – 1179 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 1105 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 1000 հոգի,

1919 թվական – 1290 հոգի,

1922 թվական – 916 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1401 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1400-ը՝ հայ, 1-ը՝ հույն,

1931 թվական – 1712 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Արագածը, լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Դիտել և կարդալ նաև՝