Սարալանջ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք

3478

Սարալանջ գյուղն ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:

Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, ԱրայիԱփնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ,  Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, ՁորագլուխՆիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:

Սարալանջը, որ նախկինում ունեցել է Հաջի Բաղր անվանումը, գտնվում է Արագած լեռնազանգվածի Ծաղկունյաց լեռների լանջերին, ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա, Ապարանի տարածաշրջանում, մարզկենտրոն Աշտարակից 34 կմ հեռավորության վրա:

Սարալանջ է վերանվանվել 1946 թ.:

Գյուղի բնակչության նախնիների մի մասը ներգաղթել է 1828-1829 թթ. Էրզրումից, Մուշից, Կարսից:

Սարալանջ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 96 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 247 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 297 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 338 հոգի (ցարական մարդահամար), որից 336-ը՝ հայ, 2-ը՝ այլ, բայց ոչ իսլամ,

1908 թվական – 369 հոգի, 

1914 թվական – 496 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 393 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 453 հոգի,

1919 թվական – 400 հոգի,

1922 թվական – 288 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 333 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 414 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Ծաղկունյաց լեռներ

Դիտել և կարդալ նաև՝